Կլոպ. Ինչու՞ են կարծում` «Մալագային» հեշտ է հաղթել

Կլոպ. Ինչու՞ են կարծում` «Մալագային» հեշտ է հաղթել

Դորտմունդի «Բորուսսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Մալագայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ պատասխան խաղից առաջ վստահություն է հայտնել, որ իր սաները կկարողնան հաղթահարել իսպանական ակումբի արգելքը: Հիշեցնենք, որ Մալագայում տեղի ունեցած առաջին հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

-Առայժմ մեզ համար ամեն ինչ բարեհաջող է դասավորվել` այդ թվում առաջին հանդիպման արդյունքը: Չեմ հասկանում` ինչու են մարդիկ կարծում, թե «Մալագային» հեշտ է հաղթել: Սա ուժեղ թիմ է, սակայն հաջորդ փուլ դուրս գալու համար մենք ունենք իրական հնարավորություններ,-ասել է Կլոպը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում