Ֆերգյուսոն. Բողոքելու կարիք չկա

Ֆերգյուսոն. Բողոքելու կարիք չկա

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչն անդրադարձել է մանչեսթերյան դերբիին, որում իր թիմը զիջեց «քաղաքայիններին» 1:2 հաշվով: Հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ սըր Ալեքս Ֆերգյուսոնն ասել է.

-Մենք միավորային լավ տարեբություն ունենք «Մանչեսթեր Սիթիից»: Մենք լավ վիճակում ենք գտնվում և բողոքելու կարիք չկա: Իմ կարծիքով, վան Պերսին հիանալի խաղաց:  Ես խաղադաշտ վերադարձի Ուեյն Ռունիին, ով խաղաց գրեթե 90 րոպե:

Ընդհանուր առմամբ, մենք շատ վատ չխաղացինք: Ոչ ոք չի սիրում պարտություն կրել դերբիիում, սակայն մեզ մոտ ամեն ինչ կարգին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում