Հյումելս. Հաջորդ մրցաշրջանում «Բորուսիան» ավելի ուժեղ կլինի

Հյումելս. Հաջորդ մրցաշրջանում «Բորուսիան» ավելի ուժեղ կլինի

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հյումելսը մեկնաբանել է իր թիմի’ Բունդեսլիգայի չեմպիոնական տիտղոսը զիջելու հանգամանքը:

-«Բավարիան» արժանի է հարգանքի, ես շնորհավորում եմ նրանց: Սակայն հաջորդ մրցաշրջանում «Բորուսիան» ավելի ուժեղ կդառնա ու նորից կմրցակցի չեմպիոնի տիտղոսի համար: Մենք չեմպիոն դարձանք երկու տարի անընդմեջ ու արդեն սովորել էինք դրան, ինչի պատճառով էլ «արծաթե սկուտեղի» զիջումը մի փոքր ցավոտ է մեզ համար: Սակայն, միևնույն ժամանակ, սա մեզ մոտիվացնում է հետագայում ավելի լավ հանդես գալ,- ասել է պաշտպանը Kicker-ի հետ զրույցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում