«Բարսելոնայի» երկրպագուների մեծամասնությունը Մեսսիին չի ցանկանում տեսնել «ՊՍԺ»-ի հետ խաղում

«Բարսելոնայի» երկրպագուների մեծամասնությունը Մեսսիին չի ցանկանում տեսնել «ՊՍԺ»-ի հետ խաղում

Իսպանական Marca պարբերականը հարցում է անցկացրել’ պարզելու, թե ինչ կարծիք ունեն երկրպագուները Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «ՊՍԺ»-ի հետ պատասխան խաղում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասնակցության շուրջ:

Հիշեցնենք’ առաջին խաղում արգենտինացին վնասվածք է ստացել, ու այժմ նրա մասնակցությունը պատասխան մրցավեճին հարցականի տակ է:

Երկրպագուների 55%-ը նպատակահարմար չեն գտնում, որ հարձակվողը խաղադաշտ դուրս գա: Իսկ ահա 44%-ը կողմ են, որ Մեսսին մասնակցի Կառլո Անչելոտիի թիմի դեմ մրցավեճին:

Հիշեցնենք’ թիմերի առաջին խաղում գրանցվել է 2-2 հաշիվը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում