Պիրլո. Ամեն ինչ մեր ձեռքերում է

Պիրլո. Ամեն ինչ մեր ձեռքերում է

«Յուվենտուսի» փորձառու կիսապաշտպանը համոզված է, որ իր թիմը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ դուրս գալու հնարավորություններ ունի: Հիշեցնենք, որ Մյունխենում տեղի ունեցած առաջին խաղում «Յուվեն» 2:0 հաշվով զիջեց «Բավարիային»:

-Ստամբուլում «Միլանի» կազմում մենք 3:0 հաշվով հաղթում էին «Լիվերպուլին» և համոզված էինք` Չեմպիոնների լիգայի գավաթը մերն է լինելու: Ես նաև շատ լավ հիշում եմ` ինչպես պարտվեցինք «Դեպորտիվոյին» արտագնա խաղում (4:1): Եվ դա ոչ թե սովորական թիմ էր, այլ «Միլանը»: Այս ամենը փաստում է, որ ամեն ինչ մեր ձեռքերում է,-ասել է Անդրեա Պիրլոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում