Ինյեստա. Աբիդալը հերոս է

Ինյեստա. Աբիդալը հերոս է

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինյեստան Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի «ՊՍԺ»-ի հետ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է Էրիկ Աբիդալի թիմ վերադարձի մասին.
– Հաճելի է Աբիդալին կրկին դաշտում տեսնել: Այս պատճառով մարմնովս դող է անցնում: Դա հանդիսավոր պահ էր: Նա շատերի համար օրնակ է, ովքեր պայքարում են կյանքի դժվարությունների դեմ: Անհավատալի զգացողություններ ես ունենում, երբ տեսնում ես, թե ինչպես Աբիդալն այդ ամենից հետո նորից ֆուտբոլ է խաղում: Նա իսկական հերոս է նման օրինակ մարդկանց կարիք ունեցողների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում