Հս. Իռլանդիա-Ռուսատստան խաղը’ հունիսի 11-ին
09/04/2013 21:45
Նմանատիպ
Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի հետաձգված Հյուսիսային Իռլանդիա-Ռուսաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին:
Երեք տարբերակ է դիտարկվել. մայիսի 31-ին, հունիսի 11-ին և օգոստոսի 15-ին: Կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ ու օրը որոշել է ՖԻՖԱ-ն:
Հիշեցնենք, որ նախապես ծրագրված էր, որ թիմերը պետք է խաղային մարտի 22-ին, սակայն Բելֆաստում եղանակային վատ պայմանները ստիպեցին հետաձգել խաղը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում