«Բորուսսիան» ֆանտաստիկ խաղում նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր (տեսանյութ)

«Բորուսսիան» ֆանտաստիկ խաղում  նվաճեց կիսաեզրափակչի ուղեգիր (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Բորուսսիա»-«Մալագա» դիմակայության վերջնական արդյունքն անակնկալ չէր, սակայն իսպանական ակումբի` պատասխան հանդիպումում ցուցադրած խաղը շատերին զարմացրեց:

Հանդիպման հաշիվը 25-րդ րոպեին բացեց Խոակինը, նախքան ընդմիջման գնալը դորտմունդցիներին հաջողվեց հասարեցնել հաշիվը. 40-րդ րոպեին Մարկո Ռոյսի փոխանցումից հետո աչքի ընկավ Ռորբետ Լևանդովսկին:

Անգամ 1:1 հաշիվն իսպանական ակումբի օգտին էր և թույլ կտար նրանց նվաճելու կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր, սակայն սա ֆուտբոլ է, որտեղ հնարավոր է ամեն բան:

Երկրորդ խաղակեսի վերջնամասն անցավ ֆանտաստիկ պայքարում. Էլիզեուն 82-րդ րոպեին առաջ մղեց իր թիմին, սակայն դորտմունդցիները Ռոյսի և Սանտանայի` ավելացված ժամանակում խփած գոլերի շնորհիվ նվաճեցին կիսաեզրափակչի ուղեգիր:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում