Մոուրինյո. Մենք կարող էիք ամեն ինչ կորցնել

Մոուրինյո. Մենք կարող էիք ամեն ինչ կորցնել

«Գալաթասարայից» 3:2 հաշվով կրած պարտությունից հետո Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ ասել է հետևյալը.

-Ես նյարդայնանալու ժամանակ չունեի: «Գալաթասարայն» այսօր լավ խաղաց ոչ թե 11, այլ 50.000 մարդկանց շնորհիվ: Այս խաղում մենք կարող էինք ամեն բան կորցնել:

Այժմ խաղալու ենք կիսազերափակչում, ուր ամեն պարագայում ուժեղ մրցակից ենք ունենալու: Դժվար է լինելու, սակայն այժմ գոհանալու ժամանակն է. չպետք է վախենանք կամ ինչ-որ բանից նյարդյանանանք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում