Ժոզե Մոուրինյոն անձնական ռեկորդ սահմանեց

Ժոզե Մոուրինյոն անձնական ռեկորդ սահմանեց

«Գալաթասարային» երկու խաղերի արդյունքում 5:3 հաշվով հաղթելու շնորհիվ Ժոզե Մոուրինյոն արդեն յոթերորդ անգամ իր գլխավորած թիմին դուրս կբերի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլ: Սա Մոուրինյոյի համար անձնական ռեկորդ է. այս ցուցանիշով պորտուգալացի մարզիչը հավասարվեց սըր Ալեքս Ֆերգյուսոնին:

Սակայն եթե վերջինս 7 անգամ միայն «Մանչեսթեր Յունայթեդին» է դուրս բերել կիսաեզրափակիչ, ապա Մոուրինյոյին դա հաջողվել է անել տարբեր թիմերի հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում