Ալթինթոփ. «Գալաթասարային» պայծառ ապագա է սպասվում

Ալթինթոփ. «Գալաթասարային» պայծառ ապագա է սպասվում

«Գալաթասարայի» կիսապաշտպան Համիթ Ալթինթոփը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Ռեալի» հետ պատասխան խաղից հետո, որում իր թիմը հաղթեց 3-2 հաշվով, նշել է, որ թուրքական թիմին պայծառ ապագա է սպասվում:

-Չեմ կարծում, թե այս հաղթանակը ոչինչ չի նշանակում: Միակ բանը, որը մեզ չհերիքեց, դա Մադրիդում խփած գոլն էր: Մենք խփեցինք այսօր, իսկ երբ դա անում ես, վստահությունը վերականգնվում է:

Մենք «Ռեալի» դեմ չորս խաղ անցկացրինք, որոնցից երեքում հավասար էինք խաղում: Այժմ ցանկանում ենք հաղթել ազգային առաջնությունը, իսկ մյուս տարի ավելի հեռուն գնալ Չեմպիոնների լիգայում:

Մենք հիանալի թիմ ունենք: Ընդհանուր առմամբ, կարծում եմ, լավ աշխատանք կատարեցինք: Ինչ-որ բան չհերիքեց, սակայն կշարունակենք աշխատել թերությունների վրա: «Գալաթասարային» պայծառ ապագա է սպասվում,- ասել է Ալթինթոփը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում