Թերիմ. Երրորդ գոլից հետո սկսեցինք եզրափակչի մասին երազել

Թերիմ. Երրորդ գոլից հետո սկսեցինք եզրափակչի մասին երազել

«Գալաթասարայի» գլխավոր մարզիչ Ֆատիհ Թերիմը Չեմպիոնների լիգայի «Ռեալի» դեմ խաղից հետո (3:2) խոսել է հաղթանակի մասին.

-Մեր երկրպագուները հրաշք են: Մարզադաշտում հեքիաթային մթնոլորտ էր: Կրկին շնորհակալություն «Ռեալին» և Ժոզե Մոուրինյոյին: 

Ես` որպես մարզիչ ընդմիջումից փորձում եմ առավելագույնը քաղել: Այդ կարճ ընթացքում որոշ բաներ որոշեցինք փոխել խաղում: Երրորդ գոլից հետո անգամ սկսեցինք եզրափակչի մասին երազել: Եթե Դրոգբան երկրորդ գոլն էլ խփեր, ամեն ինչ կարող էր փոխվել:

Չկա մի բան, որին թուրք ֆուտբոլիստները մեծ ցանկության դեպքում չկարողանան հաղթել: Պետք է վստահ լինես ուժերիդ ու գնաս քո ճանապարհով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում