Կրուս. Կիսաեզրափակիչ դուրս գալու համար 4 րոպե չբավականացրեց

Կրուս. Կիսաեզրափակիչ դուրս գալու համար 4 րոպե չբավականացրեց

«Մալագայի» հարձակվող Ռոկե Սանտա Կրուսը «Բորուսսիային» պարտվելուց հետո ասել է, որ թիմն ուղղակի շոկի մեջ է.

-Փորձում ենք համակերպվել կատարվածի հետ: Մեզ կիսաեզրափակիչ դուրս գալու համար 4 րոպե չբավականացրեց: Հանդերձարանում բոլորը հուսահատ են: Ուղեգիրը մեր ձեռքերում էր:

Մրցակիցն ամեն հնարավոր բան անում էր ու արդյունքում հաջողությունը նրանցը դարձավ: Մեր երկրպագուները հիանալի խաղի ականատես եղան: Ես գիտեմ, որ նրանք հասկանում են, թե հիմա ինչ ենք զգում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում