Ռոբերտո Կառլոսը այսօր դարձավ 40 տարեկան (տեսանյութ)

Այսօր իր ծննդյան հոբելյանական’ 40-րդ տարեդարձն է նշում «Ինտերի», «Ռեալի», «Ֆեներբախչեի» ու «Անժիի» լեգենդար պաշտպան Ռոբերտո Կառլոսը: Իր կարիերայի ընթացքում նա 125 հանդիպում է անցկացրել Բրազիլիայի հավաքականի կազմում ու իր մրցանակների հավաքածուն հարստացրել է բազմաքանակ մրցանակներով’ ընդհուպ մինչև ՖԻՖԱ-ի 1997 թվականի լավագույն ֆուտբոլիստի պայքարում երկրորդ տեղ զբաղեցնելը: Այժմ Ռոբերտոն որպես տնօրեն աշխատում է «Անժի» ակումբում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում