Մոուրինյո. Ամռանն առանց ավելորդ էմոցիաների կբանակցեմ Պերեսի հետ

Մոուրինյո. Ամռանն առանց ավելորդ էմոցիաների կբանակցեմ Պերեսի հետ

Պորտուգալացի մարզիչը ոչ ժխտում է, ոչ հաստատում, որ ամռանը կհեռանա Մադրիդի «Ռեալից»: Վերջին շրջանում գրեթե ամեն օր եվրոպական մամուլում լուրեր են շրջանառվում, որոնց համաձայն Ժոզե Մոուրինյոն թողնելու է «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնը և վերադառնալու է «Չելսի» կամ «Ինտեր»:

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Գալաթասարայի» հետ խաղից հետո Մոուրինյոն լրատվամիջոցների ներկայացուցիչներին հայտնել է, որ իր և ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի միջև բանակցություններ կսկսվեն ամռանը:

-Երբ ավարտվի մրցաշրջանը ես կբանակցեմ մի մարդու հետ, ով ոչ միայն «Ռեալի» նախագահն է,  այլև իմ լավ ընկերը և երկրպագուների բանակի ներկայացուցիչը: Մենք կբանակցենք առանց ավելորդ էմոցիաների, ինչպես երկու ընկերներ,-Ժոզե Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է Sky Sports-ը:

Հավելենք` ակումբի և պորտուգալացի մասնագետի միջև գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2016 թվականի ամառը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում