Բրազիլիայում չեն հասցնում կառուցել Մունդիալ-2014-ի մարզադաշտերը

Բրազիլիայում չեն հասցնում կառուցել Մունդիալ-2014-ի մարզադաշտերը

Աշխարհի 2014 թվականի առաջնության կազմակերպիչները լուրջ խնդիրներ ունեն:

Հունիսին Բրազիլիան պետք է իրականացնի Մունդիալ-2014-ի գլխավոր «փորձը»` այն է Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: Այդ մրցաշարը պետք է սպասարկեն 6 մարզադաշտեր, սակայն դրանք ամբողջոությամբ կառուցված չեն:

ՖԻՖԱ-ն սկզբում պահանջել էր աշխատանքները ավարտել 2012 թվականի վերջին, հետո վերջնաժամկետը տեղափոխվեց 2013 թվականի ապրիլի 15, իսկ այժմ առաջնության կազմակերպիչները կրկին ցանկանում են երկարաձգել ժամկետները: ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներն այս կապակցությամբ դեռևս պաշտոնական հայտարություն չեն արել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում