Օլիմպիական պատանեկան փառատոնը կկայանա Հոլանդիայում

Օլիմպիական պատանեկան փառատոնը կկայանա Հոլանդիայում

Հոլանդիայի Ուտրեխտ քաղաքում հուլիսի 13 –ին կմեկնարկի Եվրոպայի պատանեկան ամառային օլիմպիական 12 –րդ փառատոնը : Մինչ այդ , ապրիլի 5 –ին , մրցումների սկսվելուց 100 օր առաջ , կազմակերպիչները ներկայացրին առաջին ջահակրին ‘ 10 –ամյա Ռենս վան Բիկին , որը զբաղվում է լողով և ցանկանում է դառնալ օլիմպիական խաղերի մասնակից :

Փառատոնի ջահը ավանդույթի համաձայն կբոցավառվի Աթենքում ‘ մայիսի 30 –ին և նույն օրը կհասցվի Հոլանդիա ու կհանձվի օլիմպիական չեմպիոն , լողորդ Պիտեր վան դեն Հուգենբանդին : Այնուհետև մարզասերները կհետևեն Հոլանդիայի բնակավայրերով անցնող կրակի փոխանցավազքին : Հուլիսի 14 –ին ջահը կհասցվի ,, Գալդենվաարդ ,, ստադիոն , ուր տեղի կունենա մարզական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը :

Նախատեսվում է ԵՎՕԿ –ի անդամ 49 երկրների շուրջ 3000 մարզիկ – մարզուհիների մասնակցությունը : Իրենց ունակությունները կդրսևորեն նաև Հայաստանի 22 պատվիրակներ : Նրանք հանդես կգան սպորտային մարմնամարզության , լողի , աթլետիկայի , ձյուդոյի , խճուղային հեծանվավազքի և թենիսի մրցումներում : Մեր երկիրը մասնակիցներ չի ունենա միայն խաղային մարզաձևերում . բասկետբոլ , վոլեյբոլ , հանդբոլ : Բանն այն է , որ նշած մարզաձևերի եվրոպական ֆեդերացիաները մասնակցության իրավունք կտան միայն բարձր վարկանիշ ունեցող տղաների և աղջիկների ութական թիմերի :

Տեղեկացնում է ՀԱՕԿ –ի լրատվության բաժինը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում