Ազար. «ՊՍԺ»-ն կարող է օգտվել Մեսսիի բացակայությունից

Ազար. «ՊՍԺ»-ն կարող է օգտվել Մեսսիի բացակայությունից

«Չելսիի» ֆուտբոլիստի կարծիքով Լեո Մեսսիի բացակայությունը «Բարսելոնա»-«ՊՍԺ» խաղում կարող է վճռորոշ նշանակություն ունենալ:

Հիշեցնենք, որ փարիզյան ակումբի հետ առաջին խաղում (2:2) Մեսսին վնասվածք ստացավ և այժմ դեռ վերջնականապես պարզ չէ` նա կմասնակցի՞ այս խաղին, թե՞ ոչ:

-Շատ բան կախված է Մեսսիի մասնակցությունից: «ՊՍԺ»-ն կարող է օգտվել նրա բացակայությունից: Սակայն ամեն դեպքում փարիզցիներին դժվար հանդիպում է սպասվում: «ՊՍԺ»-ի համար կիսաեզրափակչի ուղեգիրը մեծ ձեռքբերում կարող է լինել,-ասել է Էդեն Ազարը Le10Sport-ին տված հարցազրույցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում