ՈՒԵՖԱ-ն ավելի խիստ միջոցներ կկիրառի ռասիզմի դեմ պայքարում

ՈՒԵՖԱ-ն ավելի խիստ միջոցներ կկիրառի ռասիզմի դեմ պայքարում

ՈՒԵՖԱ-ն մտադիր է ավելի խիստ միջոցներ կիրառել ռասիզմի դեմ պայքարի համար:

Ինչպես հայտնել է ՈՒԵՖԱ-ի քարտուղար Ինֆանտինոն Մանչեսթերի SoccerEx-ում, պատժամիջոցներից մեկը կարող է հանդիսանալ մեղավոր ճանաչված ֆուտբոլիստի կամ իրավասու անձանց ամենաքիչը 10 խաղով որակազրկելը:

Ակումբներն էլ կպատժվեն տրիբունաներից, խաղերի ժամանակ հնչած ռասիստական կոչերի համար: Տրիբունաներում առաջին խախտման ժամանակ մարզադաշտի տրիբունաները մասնակի կփակվեն, երկրորդի դեպքում` ամբողջ մարզադաշտը փակելու հետ մեկտեղ կգանձվի 50.000 եվրո:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում