«Բարսան» կիսաեզրափակչում է. «Բարսելոնա»-«ՊՍԺ» (1:1)

«Բարսան» կիսաեզրափակչում է. «Բարսելոնա»-«ՊՍԺ» (1:1)

Ավարտվեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնա»-«Պարի Սեն Ժերմեն» պատասխան հանդիպումը: Մեկնարկային կազմում չէր Լեո Մեսսին, ով սակայն հայտարարել էր, որ պատրաստ է միանալ թիմին հենց խաղի սզբից: Նա դաշտ դուրս եկավ 62-րդ րոպեից:

Առաջին 45 րոպեներին հաշիվը ոչ մի փոփոխության չենթարկվեց ու ցուցատախտակին զրոներ էին: Երկու թիմերն էլ մի քանի լավ հնարավորություն ունեին հաղթելու դարպասապահներին, սակայն չօգտագործեցին դրանք: 

Ընդմիջումից հետո, 50-րդ րոպեին Պաստորեն գրավեց Վիկտոր Վալդեսի դարպասն ու բացեց խաղի հաշիվը: Դրանից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հարվածների տարափ ուղղեցին մրցակցի դարպասին: 71-րդ րոպեին կատալոնացիները վերջապես կարողացան հավասարեցնել հաշիվը: Գոլի հեղինակ դարձավ Պեդրոն: 

Այս արդյունքով «Բարսելոնան» անցնում է առաջնության հաջորդ` կիսաեզրափակիչ փուլ: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում