Պեդրո. Պետք է շնորհակալ լինենք Մեսսիին
11/04/2013 01:40
Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Պեդրոն, ով դարձավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «ՊՍԺ»-ի հետ պատասխան հանդիպման վճռորոշ գոլի հեղինակը (1:1), խոսել է մրցավեճի մասին:
-Լիոնել Մեսսին մեր թիմի համար մեծ նշանակություն ունի: Փոխարինման դուրս գալուց հետո նա շատ բան արեց թիմի համար, դարձավ շարժիչ ուժ: Դրանից հետո մեր խաղը փոխվեց, ու դրա համար պետք է շնորհակալ լինենք Մեսսիին: Կիսաեզրափակչում մրցակցի անունը որևէ նշանակություն չունի, քանի որ նրանցից յուրաքանչյուրի հետ էլ դժվար է լինելու,- ասել է Պեդրոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում