Ռոբեն. Կիսաեզրափակչում կցանկանայի խաղալ «Բորուսիայի» դեմ

Ռոբեն. Կիսաեզրափակչում կցանկանայի խաղալ «Բորուսիայի» դեմ

«Բավարիայի» կիսապաշտպան Արիեն Ռոբենը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «Յուվենտուսի» հետ պատասխան խաղում 2-0 հաշվով առավելության հասնելուց հետո նշել է, որ հաջորդ փուլում կցանկանար հանդիպել Դորտմունդի «Բորուսիայի» հետ:

-Եթե հյուրընկալվելիս կարողանում ես «Յուվենտուսին» հաղթել 2-0 հաշվով, ապա դա հիանալի արդյունք է: Թուրինցիները հիանալի թիմ ունեն, որը ուժեղագույնն է Իտալիայում: Նրանք շատ ուժեղ են կիսապաշտպանությունում: Մենք էլ լավ խաղ ցուցադրեցինք: Կիսաեզրափակչում կցանկանայի խաղալ «Բորուսիայի» դեմ, սակայն այդտեղ մենք ոչինչ չենք որոշում: Ով լինի, նա էլ կլինի: Կիսաեզրափակչում խաղան չորս մեծագույն թիմեր: Հաճելի է լինել նրանց թվում,- ասել է Ռոբենը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում