Լավեսսի. Մեսսիի դաշտ դուրս գալը որոշիչ էր
11/04/2013 10:18
Նմանատիպ
«ՊՍԺ»-ի հարձակվող Էզեկիել Լավեսսին ասել է, թե ինչը թիմին խանգարեց «Բարսելոնայի» հետ պայքարում հաղթող դուրս գալ 1:1.
-Մենք լավ խաղ անցկացրինք, սակայն չկարողացանք իրագործել ունեցած հնարավորությունները: Դրա համար հետո վճարեցինք:
Մեսսիի դաշտ դուրս գալը մեծ ազսեցություն ունեցավ խաղի վրա: Դա գուցե նաև որոշիչ դեր խաղաց:
Հիմա Ֆրանսիայի առաջնության վրա կենտրոնանալու ժամանակն է: Մենք անկասկած ուզում ենք հաղթել այն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում