Իբրահիմովիչ. «ՊՍԺ»-ն հավասար խաղաց աշխարհի լավագույն թիմի դեմ

Իբրահիմովիչ. «ՊՍԺ»-ն հավասար խաղաց աշխարհի լավագույն թիմի դեմ

«ՊՍԺ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը «Բարսելոնայի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից հետո նշել է, որ հավասար պայքար էր դաշտում ծավալվել 1:1.

-Հիանալի հանդիպում էր ու դրանից հետո կարող ենք հպարտանալ մեզանով: Ապացուցեցինք, որ կարող ենք հավասար պայքարել աշխարհի լավագույն թիմի դեմ: Ին կարծիքով արժանի չէինք պարտության, քանի որ երկու հիանալի խաղ անցկացրինք: Հույս ունեմ, որ հաջորդ Չեմպիոնների լիգայում ավելի ուժեղ կլինենք: Այսօր թիմը շատ է աճել ու արժանի է Եվրոպայի հարգանքին: ապացուցեցինք, որ լուրջ թիմ ենք ու հուսամ, որ շուտով տիտղոսներ կունենանք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում