Մոուրինյոն նաև երազանքներ է իրականացնում

Մոուրինյոն նաև երազանքներ է իրականացնում

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վերջերս երջանկացրել է ֆուտբոլասերներից մեկին: 

Մեքսիկայի քաղաքացի Աբել Ռոդրիգեսը արդեն վաղուց ապրում է Լոս-Անջելեսում և միշտ դիմավորում է Մադրիդի ակումբի ֆուտբոլիստներին, ովքեր մարզվում են քաղաքում: Նա Լոս-Անջելեսում ամեն ինչով օգնում է Մոորինյոյին մարզումների ժամանակ, ադմինիստրատիվ աշխատանքներում: Պետք է նշել, որ Ռոդրիգեսը դա անում է իր արձակուրդի հաշվին:

Ռոդիգեսը վաղուց մի երազանք ուներ. ներկա գտնվել «Ռեալ» – «Բարսելոնա» խաղին: Վերջերս նա գնաց Իսպանիա, սակայն հյուրանոցում համար և խաղի տոմս չուներ: Նրան չթույլատրեցին նաև «Ռեալի» մարզական բազա մտնել: Այդ ժամանակ նա պարզապես որոշեց սպասել Մոուրինյոյին, ով մեքենայով անցնելիս նկատել էր Աբելին: Որոշվեց, որ տղան կապրի «Ռեալի» հետ «Բարսայի» դեմ խաղից առաջ: Մոուրինյոն Աբելին իր հետ վերցրեց նաև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ման. Յունայթեդի» հետ խաղի ժամանակ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում