Նոր համալրում «Ռիո 2016»-ի ծրագրերում

Նոր համալրում «Ռիո 2016»-ի ծրագրերում

Ռիո դե Ժանեյրոյում 2016 թ. կայանալիք ամառային օլիմպիական խաղերում հնարավոր է որոշ մարզաձևերում ավելանա մրցաձևերի և մասնակիցների
քանակը, – ասել է միջազգային օլիմպիական կոմիտեի / ՄՕԿ / մարզական տնօրեն Քրիստոֆ Դյուբին: Օրինակ’ լողում կավելանան կանանց և տղամարդկանց 50 մ. բրաս, բատերֆլայ, թիկնալող, տղամարդկանց 800 մ. ազատ և կանանց 1500 մ. ազատ լողաոճերը: Հնարավոր է 25 –ի փոխարեն 30 –ի հասցնել , այսպես ասած, բաց ջրում անցկացվելիք 10 կիլոմետր մրցատարածության մասնակիցների քանակը: Կմեծանա նաև ջրացատկորդների, գեղալողի, կանանց ջրագնդակի թիմերի
քանակը / 8 – ի փոխարեն’ 12 թիմ /: Երկուական բրոնզե մեդալի հավաքածու կշնորհվի բասկետբոլ, ֆրիսթայլ, ինչպես նաև կին և տղամարդ մարզիկներով համալրված նետաձգության և տրիաթլոնի խառը թիմերի մրցաշարերում:

Նախագիծը մանրամասն կուսումնասիրվի և վերջնական արդյունքների մասին հաշվետվությամբ Դյուբին հանդես կգա Մոսկվայում օգոստոսի 9 –ին կայանալիք ՄՕԿ – ի գործկոմի նիստում:

Տեղեկացնոմ է ՀԱՕԿ – ի լրատվության բաժինը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում