Ալվես. Մեսսին մեզ օգնեց ինչպես խաղային, այնպես էլ հոգեբանական առումով

Ալվես. Մեսսին մեզ օգնեց ինչպես խաղային, այնպես էլ հոգեբանական առումով

«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «ՊՍԺ»-ի հետ պատասխան խաղից հետո նշել է, որ առանց առաջատար Լիոնել Մեսսիի թիմը ավելի վատ է խաղում, հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Մինչ արգենտինացու’ խաղադաշտ դուրս գալը փարիզցիները հաղթում էին 1-0 հաշվով, սակայն դրանից հետո հանդիպման ընթացքը փոխվեց ու Պեդրոյի գոլը կատալոնացիներին դուրս բերեց կիսաեզրափակիչ:

-Երբ Մեսսին խաղադաշտում չէ, մենք ավելի վատ ենք խաղում: Այս խաղը մեծ ջանքեր պահանջեց Լեոյից, ու մենք բոլորս շնորհակալ ենք նրան: Նրա’ խաղադաշտ դուրս գալը մեզ օգնեց ինչպես խաղային, այնպես էլ հոգեբանական առումով: Ու մենք շատ ուրախ ենք նրա համար, որ Մեսսին խաղում է «Բարսելոնայում»: Իսկ «ՊՍԺ»-ն կորցնելու ոչինչ չուներ ու կարողացավ բարդացնել մեր խնդիրը,- ասել է Ալվեսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում