«Լիդսի» պաշտպանը հետաքրքրում է «Մանչեսթեր Սիթիին»

«Լիդսի» պաշտպանը հետաքրքրում է «Մանչեսթեր Սիթիին»

«Մանչեսթեր Սիթին» առաջիկա ամռանը մտադիր է 10 մլն. ֆունտ ծախսել «Լիդսի» խոստումնալից պաշտպան Սեմ Բայրեմայի ձեռքբերման համար: 19-ամյա ձախ պաշտպանը համարվում է Պրեմիեր լիգայի նաև մի քանի այլ ակումբների տրանսֆերային նպատակը: Բայրեման դրական տպավորություն է թողել Ռոբերտո Մանչինիի վրա, երբ «քաղաքայինները» Անգլիայի գավաթի խաղարկությունում նախորդ ամսում հանդիպեցին «Լիդսի» հետ:

Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, «Սիթին» պատրաստ կլինի Սեմի համար վճարել 6 մլն. ֆունտ, սակայն բոնուսների դեպքում գումարի ընդհանուր արժեքը կարող է կազմել 10 մլն. ֆունտ: Բացի այդ, սպասվում է, որ մանչեսթերյան ակումբը Բայրեմային հաջորդ մրցաշրջանում վարձավճարով կուղարկի այլ ակումբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում