Հումելս. Մերժում եմ բոլոր առաջարկները, բայց «Բարսելոնան» ինձ կստիպի մտածել
11/04/2013 14:22
Նմանատիպ
Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մատս Հումելսը նշել է, որ «Բարսելոնայի»’ իր նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին լուրերը իրեն անտարբեր չեն թողնում, հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:
Հիշեցնենք’ կատալոնական ակումբն ակտիվորեն հետաքրքրվում է գերմանացու ծառայություններով, քանի որ ամռանը մտադիր է ամրապնդել իր պաշտպանական գիծը:
-Ես ու հայրս մերժում ենք 99,9% առաջարկները, որոնք ես ստանում եմ: Սակայն «Բարսելոնան» համարվում է այն ակումբը, որը ինձ կստիպի մտածել: Միևնույն ժամանակ, ես չեմ ցանկանում ասել, թե ցանկանում եմ հեռանալ «Բորուսիայից»,- ասել է պաշտպանը, ում պայմանագիրը դորտմունդյան թիմի հետ գործում է մինչև 2017 թվականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում