Մեսսիի հայր. Իմ որդին երբեք չի ցանկացել խաղալ «Ռեալում»
Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը’ Խորխե Մեսսին, հերքել է լուրերն այն մասին, թե իր որդին կարող է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները: Ավագ Մեսսիի խոսքերով, իր որդուն շատ է դուր գալիս կատալոնական ակումբի փիլիսոփայությունը:
-Մի ժամանակ մեր ողջ ընտանիքը մտածում էր այն մասին, թե որտեղ տեղափոխվի մեր որդին: Կային Իտալիայի ու «Բարսելոնայի» տարբերակները: Սակայն Լեոն միշտ էլ ցանկացել է խաղալ միայն կատալոնական ակումբում: Ու մենք նույնիսկ չենք էլ մտածել «Ռեալի» տարբերակի մասին,- ասել է Խորխե Մեսսին:
Այն հարցին, թե երբ հասկացավ, որ իր որդին աստղ է դառնալու, ֆուտբոլիստի հայրը պատասխանել է. «Երբ նա խաղում էր 1987 թվականին ծնվածների թիմում: Այդ թիմում գրեթե ամեն ինչ նա էր անում. խփում էր գոլեր, ստեղծում վտանգավոր պահեր ու որոշիչ դեր էր խաղում: Իհարկե, ես նրա հայրն եմ, սակայն ասում եմ այն, ինչ իսկապես եղել է»,- ավելացրել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում