Սալգադո. Կասիլյասի կարգը հայտնի է, բայց Լոպեսը լավն է, ու որոշումներն ընդունում է Մոուրինյոն

Սալգադո. Կասիլյասի կարգը հայտնի է, բայց Լոպեսը լավն է, ու որոշումներն ընդունում է Մոուրինյոն

«Ռեալի» նախկին պաշտպան Միչել Սալգադոն իսպանական ԶԼՄ-ների հետ զրույցում խոսել է թիմում տիրող ներկայիս իրավիճակի մասին: Հիշեցնենք’ խոսքը գնում է այն մասին, որ մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խաղադաշտ դուրս չի բերում հիմնական դարպասապահ Իկեր Կասիլյասին, ով ապաքինվել է վնասվածքից’ համարելով, որ նրան փոխարինած Դիեգո Լոպեսը այժմ ավելի լավ վիճակում է:

-Ոչ ոք կասկածներ չունի Կասիլյասի վարպետության հետ կապված, սակայն մինչ նա ապաքինվում էր վնասվածքից, Լոպեսը իրեն շատ լավ դրսևորեց: Այդ պատճառով էլ Իկերին այժմ մնում է սպասել իր հնարավորությանը: Բայց ես նրան հանգստություն ու լավ տրամադրվածություն եմ մաղթում: Իհարկե, հաճելի չէ նրան այսպիսի իրավիճակում տեսնել, բայց պետք չէ նյարդայնանալ: Որոշումներն ընդունում է Մոուրինյոն,- ասել է Սալգադոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում