Մեսսին կխաղա Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում
11/04/2013 15:45
Նմանատիպ
«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիին, ով երեկ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի «ՊՍԺ»-ի հետ պատասխան հանդիպմանը կրկին ցավեր էր ունեցել, այսօր Կատալոնիայի կլինիկաներից մեկում հետազոտություն է անցել: Բժիշկների խոսքով նա խաղալիս չի սրել իր վնասվածքը.
-Ես լավ եմ ու Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչին լիովին պատրաստ կլինեմ,-ասել է Լեոն:
Հիշեցնենք, որ առաջնության առաջին կիսաեզրափակիչները կկայանան ապրիլի 23-ին և 24-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում