Համշիկ. «Նապոլիի» համար լավ է, որ Բալոտելլին չի կարողանա օգնել «Միլանին»

Համշիկ. «Նապոլիի» համար լավ է, որ Բալոտելլին չի կարողանա օգնել «Միլանին»

«Նապոլիի» սլովակ կիսապաշտպան Մարեկ Համշիկը իտալական ԶԼՄ-ների հետ զրույցում կիսվել է Սերիա Ա-ի առաջիկա’ «Միլանի» հետ հանդիպումից ունեցած սպասելիքների մասին:

-Իհարկե, «Նապոլիի» համար իրական նպատակ է Չեմպիոնների լիգայում հայտնվելը, ու դա հիանալի նվաճում կլինի մեր թիմի համար: Առջևում «Միլանի» հետ կարևոր հանդիպումն է, որը մեզ կօգնի մոտենալ մեր նպատակին: Մրցակցի կազմից կառանձնացնեմ Մոնտոլիվոյին, ով վերջին շաբաթներին հիանալի մարզավիճակ է հավաքել: Բացի այդ, «Նապոլիի» համար լավ է, որ Բալոտելլին չի կարող օգնել իր թիմին: Նրա հետ թիմը հսկայական քայլ առաջ է կատարել,- ասել է Համշիկը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում