Ֆերնանդո Ալոնսո. Առջևում երկար ճանապարհ կա

Ֆերնանդո Ալոնսո. Առջևում երկար ճանապարհ կա

Մալազիայի Գրան-պրիի ժամանակ «Ֆերրարի» ավտոարշավորդը Սեբաստիան Ֆետտելի հետ բախման հետևանքով վնասեց մեքենան և չկարողացավ եզրափակել արշավը: Սակայն այս ամենն Ալոնսոյի համար արդեն հիշողություն են, և նա առաջիկա մրցաշարերին լավատեսությամբ է տրամադրված:  Motorsport-ը մեջբերել է իսպանացի ավտոարշավորդի խոսքերը.

-Մալազիայի արշավի ժամանակ եթե անգամ փոխեինք մեքենայի վնասված հատվածը, ես կզբաղեցնեի 9-րդ կամ 10-րդ հորիզոնականը: Այս պահին ամեն ինչ լավ է: Ես շարունակելու եմ պայքարը: Մրցաշրջանը երկարատև է. ետևում մնացել է միայն երկու Գրան-պրի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում