Վարանը հայտնվել է «Ման. Յունայթեդի» դիտակետում

Վարանը հայտնվել է «Ման. Յունայթեդի» դիտակետում

Daily Star-ը հաղորդում է, որ «Ռեալի» երիտասարդ պաշտպան Ռաֆայել Վարանը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» ուշադրության կենտրոնում: Նշենք, որ 2011 թվականին ֆրանսիացի տաղանդավոր ֆուտբոլիստը առաջարկություն էր ստացել «կարմիր սատանաներից», սակայն ընդունեց մադրիդյան ակումբի առաջարկությունը: Առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ սըր Ալեքսը ևս մեկ անգամ կփորձի իր թիմ տեղափոխել ֆրանսիացուն:

Հավելենք` Վարանի պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2017 թվականը, սակայն իսպանական մամուլում տեղեկություններ են շրջանառվում, որ «արքայական» ակումբը ցանկանում է այն երկարաձգել մինչև 2019 թվականը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում