2.1 C
Yerevan

Թերթերն այսօր. Իրարանցումը Վ.Օսկանյանի՝ ԲՀԿ-ին անդամակցելու շուրջ չի դադարում

Նմանատիպ

Ադրբեջանը «պատերազմ» է հայտարարել Իրանին

Չնայած այն բանին, որ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունից տևական...

Իրանի գործողությունները կանխել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան. ԱԳՆ

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանն ավելի լայնածավալ ագրեսիա էր նախապատրաստում Հայաստանի...

Իսրայելն ու Ադրբեջանը զարգացնում են համագործակցությունը. Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...

Ընտրություններ.

«Հայկական ժամանակ»-ը գրում է, որՀՅԴում ևս պնդում են,որ իրենք դեռ համամասնական ցուցակների քննարկումներ չեն սկսել: «Դատելով,սակայն,այն սկզբունքից,որով մինչ այժմ ձևավորվել են ՀՅԴ ցուցակները և համադրելով մամուլում եղած տեղեկությունները,այս անգամ Դաշնակցության համամասնական ցուցակի աոաջին տասնյակն ունենալու է մոտավորապես հետևյալ պատկերը.

1.Հրանտ Սարգարյան

2.
Վահան Հովհաննիսյան

3.
Արմեն Ռոատամյան

4.
Լևոն Մկրտչյան

5.
Լիլիթ Գալստյան

6.
Դավիթ Լոքյան

7.
Արթուր Աղաբեկյան

8.
Աղվան Վարդանյան

9.
Արծվիկ Մինասյան 

10 .
Արամայիս Գրիգորյան»,-իր ենթադրություններն է ներկայացնում թերթը:

«ՀԺ»-ն նաև համողված է, որ այն հանգամանքը,որ Սերժ Աարգսյանը մինչև երեկ երեկոյան առաջիկա խորհրդարանական ընտրությունների օրը նշանակելու վերաբերյալ հրամանագիր չէր ստորագրել, դա վկայում է այն մասին,որ ընտրությունները ամենաշատը կարող են նշանակվել մայիսի2-ին:

«Աժ ընտրությունները կարող էին տեղի ունենալ ապրիլի28-ից մայիսի8-ն ընկած ժամանակահատվածում:Բայց ամեն օրվա հետ այդ ժամկետը սեղմվում է,որովհետև ընտրությունների օրը նշանակելու մասին հրամանագիրը պետք է ստորագրվի ոչ ուշ,քան քվեարկությունից70օր առաջ:Եթե իշխանությունները վերջնականապես որոշել են Աժ ընտրությունները մայիսի6-ին անցկացնել,ապա համապատասխան հրամանագիրը պետք է ստորագրվի առաջիկա4օրերին,փետրվարի26-ից ոչ ուշ»,-գրում է թերթը:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով`Երևանի«Հայբուսակ»համալսարանի ուսանողներից անձնագրի տվյալներ են պահանջում,որպեսզի«Բարգավաճ Հայաստան»կուսակցության անդամատոմսեր բաժանեն:Թերթը փորձել է համալսարանի ռեկտոր Անահիտ Հարությունյանից ճշտել,թե ինչու են առանց ուսանողների կարծիքը հաշվի առնելու նրանց անդամագրում ԲՀԿին: «Բացարձակ սուտ է,մարդ ուղարկեք,թող գան,ստուգեն,որ ժամին ուզում են,կարող են գալ,ստուգել և Ձեզ տեղեկություն տրամադրեն,բացարձակ սուտ է»,-վստահեցրել է Հարությունյանը:Մինչդեռ այնտեղից եկած ուսանողները հակառակն էին պնդում:Թերթը հիշեցնում է,որ իրեն տված հարցազրույցից հետո Ա.Հարությունյանի դիրքերը ԲՀԿում թուլացան,դրա համար էլ նա,ուսանողներին ԲՀԿացնելով,փորձում է ապացուցել իր հավատարմությունը Գ.Ծառուկյանին:

ՀՀԿ-ին մոտ կանգնած«Երկիր»օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ կուսակցությունում շատացել է գործարար Սիլվա Համբարձումյանի չուզողների թիվը: Հենց այդ պատճառով է, որ ՀՀԿ-ում չեն կողմնորոշվում ինչպես պատասխանել գործարար կնոջ` կուսակցությանն անդամակցելու ակնարկին: Անորոշ վիճակում է հայտնվել նաև Սիլվա Համբարձումյանը: Նա, չնայած հայտարարել էր, որ քաղաքական իր որոշումների մասին կհայտարարի փետրվարի 10-ին, բայց անակնկալի գալով ՀՀԿ-ականների պահվածքից` լռում է: Չնայած շարքային հանրապետականներին Սիլվան դուր չի գալիս, բայց անգամ նրանք հասկանում են, որ գործարար կնոջ փողերը նախընտրական շրջանում հաստատ իրենց չեն վնասի: Չի բացառվում նաև, որ Սիլվա Համբարձումյանն առհասարակ հրաժարվի ՀՀԿ մտնելուց, բայց «տակից» աշխատի ՀՀԿ-ի համար: Որոշ խոսակցությունների համաձայն էլ, նա կարող է մտնել իրեն հարազատ մեկ այլ կուսակցություն:

«Չորրորդ ինքիշխանություն»թերթը գրում է, որ ՕԵԿ-ը ընտրակաշառք է բաժանվում թոշակառուներին, և նրանց ասվում է, թե իբր էրեբունի համայնքի թաղապետարանն է սոցիալական օգնություն ցուցաբերում տարեցներին: Թերթը նշում է, որ ՕԵԿ-ի աշխատանքները էրեբունի համայնքում կոորդինացնում է էդուարդ Մադաթյանր` Խուճուճ էդոն, որն, ինչպես հայտնի է, լինելու է ՕԵԿ համամասնական ցուցակի առաջատար հորիզոնականներում: Թերթի ունեցած տեղեկություններով` ՕԵԿ-ականները էրեբունի համայնքի թոշակառուներին բաժանել են ՕԵԿ-ի օրացույցներ (ստացվում է, որ տարին ՕԵԿ-ականների համար սկսվում է փետրվար ամսից), երկուական տոպրակ «Հայլեռ» անունը կրող սուրճ, «Հայասի» օղի` մեկ շիշ, և մեկ շիշ բնական հյութ: Ամանորի նախաշեմին ՕԵԿ-ը դարձյալ նույն ապրանքներն էր բաժանել տարբեր համայնքներում, և այն ժամանակ կուսակցության ներկայացուցիչները պնդում էին, թե դրանք բաժանում են բացառապես իրենց կուսակիցներին, այն էլ տալիս են ոչ թե որպես ընտրակաշառք, այլ ամանորյա նվեր: Երևի ՕԵԿ-ր չի հասցրել իրացնել «ամանորյա նվերների» ողջ պաշարը և հիմա «մնացորդներր» բաժանում է թոշակառուներին: «Եթե այսպես չէ, ուրեմն արձանագրենք, որ ՕԵԿ-ր սկսել է ընտրակաշառք բաժանել դեռ նախորդ տարվանից»,- եզրափակում է թերթը:

Իրարանցում Վ.Օսկանյանի՝ ԲՀԿ-ում հայտնվելու կապակցությամբ.

«Հրապարակ»-ը գրում է, որ Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ում անդամագրվելն ու այդ կապակցությամբ իր բացատրությունները, ելույթները իսկական իրարանցում են առաջացրել հանրապետականների շրջանում: Թերթին հասած տեղեկություններով, Օսկանյանի ակտիվ հայտարարությունները ՀՀԿ-ում դիտարկել են ՀՀԿ-ԲՀԿ-ի միջև կնքված զինադադարի խախտում և պատրաստվում են համապատասխան հակահարվածով հանդես գալ: Այս շարքից է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Արմեն Աշոտյանի մեկնաբանությունը, որն ուղղված է Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելուն: Աշոտյանը գրել էր, թե «Օսկանյանը ԲՀԿ է մտել ի կատարումն կոալիցիոն հուշագրի, որն ամրագրում է գալիք ընտրություններին կուսակցությունների միջև համամասնության պահպանում: Քանի որ, և դա գաղտնիք չէ, մի պահ ԲՀԿ վարկանիշը սկսեց աճել, հուշագրի այդ կետը պահպանելու համար Օսկանյանը մտավ ԲՀԿ: Հիմա նորից հուշագրի զորությունն ամբողջությամբ վերականգնվել է»: «Այնպես որ, կոալիցիոն կուսակցությունների գզվռտոցը վերսկսվելու է նոր ֆորմատով»,- եզրակացնում է թերթը:

Անդրադարռնալով թեմային՝«Ժողովուրդ»-ը գրում է, որ իր լավատեղյակ աղբյուրների փոխանցումամբ` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծaռուկյանն ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամագրվելը նախօրոք քննարկել ու համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ: Ավելին, նա այդ թեմայով լուրջ քննարկումներ է ունեցել նաև Մոսկվայում իր վերջին այցերից մեկի ժամանակ: Թերթի տեղեկություններով` միայն երկու կողմերի համաձայնությունը ստանալուց հետո Ծառուկյանը ԲՀԿ շարքերն է ընդունել Օսկանյանին, դեռ ավելին, ցանկանում է նրան ընդգրկել ԲՀԿ համամասնական ցուցակի 2-րդ համարում: Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանը թերթի հետ զրույցում, սակայն, հերքել է այդ լուրերը: «Նման հարցերը մեր կուսակցությունում քննարկվում են քաղաքական խորհրդում և պարոն Ծառուկյանի գլխավորությամբ: Մնացած խոսակցություններն անմտություն են»,-ասել է նա:

«Երկիր» օրաթերթն իր հերթին գրում է, որ ԲՀԿ-ում Օսկանյանի հայտնվելը նոր որակ է հաղորդում քաղաքական գործընթացներին՝ էլ ավելի խորացնելով թե ՀՀԿ-ի և թե ԲՀԿ-ի իրական հավակնությունների անորոշությունը: Հիմնական հարցն այն է դառնում, թե արդյոք Օսկանյանը ԲՀԿ-ի ղեկավարության հետ համաձայնեցնում է իր հրապարակային մոտեցումները, հայտարարություններր: Եթե այո, ապա փաստացի տեղի է ունենում ԲՀԿ-ի` գործող իշխանություններից հստակ տարանջատման պրոցես, և առաջիկայում այս տենդենցր շարունակվելու է հենց Օսկանյանի ընդգծված դերակատարության շնորհիվիվ: Եթե ոչ, ապա Օսկանյանը կարող է հայտնվել, մեղմ ասած, ԲՀԿ-ին արջի ծառայություն մատուցողի դերում, երբ իր ակնկալիքները, շարժառիթները ներկայացնելով` ԲՀԿ-ին հանում է Սերժ Սարգսյանի դեմ` դրանից կուսակցության համար բխող բոլոր բացասական հետևանքներով: Հետևաբար, Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցությունը և քաղաքականացումը ոչ միայն հստակություն չի մտցնում գործընթացներում, այլև շատ ավելի է խճճում իրավիճակը:

Զարմանազան.

«Առավոտ»-ը Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Բորիս Ալեքսանովից հետաքրքրվել է, թե ինչ միջոցներով է Գյումրու քաղաքապետն իր պատվիրակության հետ մեկնել Բրազիլիա: «Ես չեմ կարող ասել, այդ մասին տեղեկություն չունեմ»,- պատասխանել է աշխատակազմի ղեկավարը: Վերջինս նաեւ նշել է, թե քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կառնավալի համար չի մեկնել Բրազիլիա, այլ` Գյումրիի քույր քաղաք Օզասկոյի քաղաքապետի հրավերով: Այնուամենայնիվ, հայկական պատվիրակությունը կհասցնի մասնակցել կառնավալին, եւ այս թեմայով թերթը մեջբերել է ֆեյսբուքյան քննարկումներից: Ըստ այդմ` օգտատերերը հետարքրքվում են` արդյոք պատվիրակությունը պարապե՞լ է սամբա, թե՞ պիտի գնան խայտառակվեն:

«Հրապարակ»-ը գրում է, որ ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակիցները նոր հանձնարարություն ունեն: 2012 թվականի հետ կապված, նրանց օրացույցներ են բաժանվել, որտեղ գրված են պաշտպանության նախարարության 2012 թվականի կարգախոսները, և 2012 թվականը հայտարարվել է «Մարտական խնդիրների կատարման արդյունավետության բարձրացման և մարտական վարպետության ամրապնդման տարի»: Վերջերս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հարցրել է սպաներից մեկին, թե ինչ տարի է 2012-ը, վերջինս պատասխանել է` Վիշապի: Այդուհետ հանձնարարվել է, որ բոլորն անգիր սովորեն կարգախոսները:

Անդրադառնալով մեկ այլ կարևոր թեմայի՝ թերթը գրում է, որ այսօր խորհրդարանական խմբակցությունները պատրաստվում են համատեղ դիմում-նամակ ստորագրել, որն ուղղված է լինելու Գերմանիայի Բունդեստագի ամենախոշոր քրիստոնեադեմոկրատակաև խմբակցությանը: Հայտնի է դարձել, որ այս խմբակցության պատգամավորները պատրաստվում են Ղարաբաղի հարցով հայտարարություն տարածել, որտեղ կան հայկական կողմի տեսակետները ոտնահարող ձևակերպումներ: Մասնավորապես Ղարաբաղը և հարակից տարածքները բնորոշվում են որպես գրավյալ, և կա կոչ, ուղղված հայկական կողմին`վերադարձնելու այդ տարածքները:

«Հետաքրքիր է նաև, որ Գերմանիայի քրիստոնեադեմոկրատական կուսակցությունը Եվրոպայի ժողովրդական կուսակցության անդամ է, այն նույն ԵԺԿ-ի, որին վերջերս անդամակցեցին հայաստանյան երեք կուսակցություններ` ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը և «Ժառանգությունը»: Տեսնենք, թե ինչպես գերմանացի պատգամավորները կարձագանքեն իրենց կուսակիցների կոչին, և ընդհանրապես ինչ արժեր այդ կուսակցությանն անդամակցելուն հետևած ցնծությունը»,- նշում է «Հրապարակ»-ը:

Թերթին հայտնի է դարձել, որ նամակի տեքստն արդեն պատրաստ է. խորհրդարանական հինգ խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր այն վերջնականապես կհամաձայնեցնեն Աժ նախագահ Սամվել Նիկոյանի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ: Թե ինչու են գերմանացի պատգամավորները որոշել միջամտել հայ-ադրբեջանական հակամարտությանը Ադրբեջանի կողմից, այնքան էլ պարզ չէ:

spot_imgspot_img
spot_imgspot_img

Նմանատիպ

Նմանատիպ

Ադրբեջանը «պատերազմ» է հայտարարել Իրանին

Չնայած այն բանին, որ Թեհրանում տեղի ունեցած ահաբեկչությունից տևական...

Իրանի գործողությունները կանխել են Ադրբեջանի լայնածավալ ագրեսիան. ԱԳՆ

2022-ի սեպտեմբերին Ադրբեջանն ավելի լայնածավալ ագրեսիա էր նախապատրաստում Հայաստանի...

Իսրայելն ու Ադրբեջանը զարգացնում են համագործակցությունը. Միջազգային լրահոս

Տարածաշրջանային և միջազգային կարևոր զարգացումները Times.am-ի դիտակետից։ Ի՞նչ է...