Ստուգողական խաղում «Միլանը» 13 գոլ է խփել

Ստուգողական խաղում «Միլանը» 13 գոլ է խփել

«Միլանի» ֆուտբոլիստները նախապատրաստվում են «Նապոլիի» հետ առաջիկա կարևոր հանդիպմանը:

Ակումբի պաշտոնական կայքը հաղորդում է, որ երեկ տեղի ունեցած ստուգողական-նախապատրաստական խաղի ժամանակ Մասիմիլիանո Ալլեգրիի սաները դարձել են 13 գոլի հեղինակ: «Միլանի» մրցակիցը  Դ Սերիան ներկայացնող «Վիրտուոզ Պավուլլեզե» թիմին, որի ֆուտբոլիստներին հաջողվել է գրավել մրցակցի դարպասն ընդամենը մեկ անգամ:

Պոկերի հեղինակ է դարձել Էլ-Շաարավին, դուբլեր են ձևակերպել Մարիո Բալոտելլին, Ռոբինյոն և Բակարի Տրաորեն, մեկական գոլ են հեղինակել  Պացցինին և Նյանգը, գրանցվել է նաև մեկ ինքնագոլ:

Հավելենք` «Միլան»-«Նապոլի» խաղը կկայանա ապրիլի 14-ին` «Սան-Սիրոյում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում