Եվրոպա լիգա. «Ռուբինը» հաղթեց, բայց կիսաեզրափակչում «Չելսին» է (տեսանյութ)

Եվրոպա լիգա. «Ռուբինը» հաղթեց, բայց կիսաեզրափակչում «Չելսին» է (տեսանյութ)

Եվրոպայի լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին մասնակցի անունն արդեն հայտնի է:

Լոնդոնի «Չելսին», սեփական հարկի տակ 3:1 հաշվով Կազանի «Ռուբինի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո, պարտվեց մրցակցի դաշտում 3:2 հաշվով: Հանդիպման հաշիվն արդեն 4-րդ րոպեին Լեմպարդի փոխանցումից հետո գեղեցիկ հարվածով բացեց Ֆերնանդո Տորրեսը:

Առաջին խաղակեսում հաշվի մեջ փոփոխություններ չեղան, իսկ ահա երկրորդում` ֆուտբոլասերներն ականատես եղան գոլառատ պայքարի: Նախ 51-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Մարկանոն, ապա 4 րոպե անց Մոզեսն առաջ մղեց «ազնվականներին»: 62-րդ րոպեին Կարադենիսը խփեց իր թիմի երկրորդ պատասխան գնդակը, իսկ հանդիպման վերջնամասում Նատխոն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը:

Կազանի թիմը հաղթանակ տոնեց 3:2 հաշվով, սակայն երկու խաղերի ադյունքում կիսաեզրափակչում խաղալու հնարավորություն ստացան «ազնվականները»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում