Դի Ստեֆանո. Ուզում եմ, որ Մոուրինյոն երկար աշխատի «Ռեալում»

Դի Ստեֆանո. Ուզում եմ, որ Մոուրինյոն երկար աշխատի «Ռեալում»

«Ռեալի» պատվավոր նախագահ Ալֆրեդո դի Ստեֆանոն աջակցում է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Նա համաձայն չէ այն տեսակետին, որ այս մրցաշրջանում «Ռեալը» անհաջող է հանդես գալիս.

-Բոլոր այն խոսակցությունները, որ հնչում են Մոուրինյոյի վատ աշխատելու վերաբերյալ, անհիմն են ու անհեթհեթ: Եթե ինձ հարցնեք, ապա ուզում եմ, որ Մոուրինյոն դեռ երկար աշխատի «Ռեալում»: Ես չեմ հասկանում ԶԼՄ ներկայացուցիչներին, ովքեր այս հարցին այդքան շատ են անդրադառնում,-ասել է դի Ստեֆանոն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում