Լեոնարդո. Եթե Մեսսին խաղար մեր թիմում, «Բարսային» 6:0 կհաղթեինք

Լեոնարդո. Եթե Մեսսին խաղար մեր թիմում, «Բարսային» 6:0  կհաղթեինք

«ՊՍԺ»-ի սպորտային տնօրեն Լեոնարդոն մեծ հիասթափություն է ապրում Չեմպիոնների իգայի 1/4 եզրափակիչ փուլի արդյունքից.

-Առաջնությունից մեզ աշխարհի լավագույն թիմը դուրս թողեց, ընդ որում ոչ մի խաղում չպարտվեցինք նրանց: Անհավատալի է, բայց փաստ: Երկու խաղերում էլ մեր թիմը շատ լավ խաղաց:

Հեշտ չէ «Կամպ Նոու» մարզադաշտում երկրպագուներին ստիպել, որ դողան: Եթե Լեո Մեսսին խաղար մեր թիմում, մենք «Բարսային» 6:0 հաշվով կհաղթեինք:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում