«Բարսայի» երկրպագուները կիսաեզրափակչում ցանկանում են «Բորուսսիայի» հետ մրցել

«Բարսայի» երկրպագուները կիսաեզրափակչում ցանկանում են «Բորուսսիայի» հետ մրցել

Իսպանական MARCA-ն հարցում է անցկացրել, որ պարզի երկրպագուների ցանկությունը Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակիցների զույգերի առումով: Հիշեցնենք, որ նախավերջին փուլ են դուրս եկել 2 իսպանական և 2 գերմանական ակումբներ:

Հարցման արդյունքում պարզվել է, որ կատալոնացիների երկրպագուների ամենացանկալի մրցակիցը «Բորուսսիան» է: Նրա հետ իրենց թիմին ցանկացողները կազմել են հարցվածների 51,8%: 

«Բավարիայի» հետ պայքարում թիմին ցանկանում է տեսնել 25% երկրպագու: Իսկ մյուս` 22,8%  ցանկանում է կիսաեզրափակչում «Բարսայի» հետ դաշտում տեսնել թիմի հավերժ մրցակից «Ռեալին»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում