Հեմիլտոնի ալերգիան չի խանգարի մասնակցել Գրան-պրիին
12/04/2013 13:48
Նմանատիպ
«Մերսեդեսում» երեկ անհանգիստ իրավիճակ է տիրել: Ըստ Motorsport-ի տեղեկությունների, թիմի ավտոարշավորդներից Լուիս Հեմիլտոնը ալերգիա է ունեցել և նրա մասնակցությունը Չինաստանի Գրան-պրիին սկզբում կասկածի տակ է դրվել:
Սակայն բժշկական հետազոտությունը ցույց է տվել, որ Հեմիլտոնի մոտ լուրջ խնդիրներ չկան, ալերգիայի պատճառը Շանհայի կեղտոտ օդն է և ավտոարշավորդը կկարողանա ապաքինվել ու մասնակցել Գրան-պրիի հետագա ընթացքին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում