Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը

Հայտնի են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի զույգերը

Այսօր Նիոնում տեղի ունեցավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը: Ըստ այդմ, եզրափակչի ուղեգրի համար կպայքարեն.

Մյունխենի «Բավարիա»-«Բարսելոնա»

Մադրիդի «Ռեալ»-Դորտմունդի «Բորուսսիա» զույգերը:

Նշենք, որ միջոցառումը վարում էին ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոն և Ռուդ վան Նիստեռլոյը:

Հավելենք` կիսաեզրափակիչ առաջին հանդիպումները տեղի կունենան ապրիլի 23-ին և 24-ին, իսկ պատասխան խաղերը` ապրիլի 30-ին և մայիսի 1-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում