Սալգադո. «Ռեալը» այժմ ավելի լավ վիճակում է, քան «Բարսելոնան»

Սալգադո. «Ռեալը» այժմ ավելի լավ վիճակում է, քան «Բարսելոնան»

«Ռեալի» նախկին պաշտպան Միչել Սալգադոն կարծում է, որ մադրիդյան թիմը այժմ գտնվում է ավելի լավ վիճակում, քան «Բարսելոնան», հաղորդում են իսպանական ԶԼՄ-ները:

Հիշեցնենք՝ երկու թիմերն էլ դուրս եկան Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ:

-«Ռեալի» համար ամենալավը այն է, որ մրցաշրջանի վերջում նրանք գտնվում են համապատասխան ֆիզիկական վիճակում: Դա պահանջում է թիմի խաղաոճը ու պետք է ասել, որ նրանք այդ հարցում պատշաճ մակարդակի վրա են: Հատկապես դա վերաբերում է Ռոնալդուին, ով ապացուցել է, թե ինչպես մեկ ֆուտբոլիստը կարող է ամբողջ թիմին իր հետևից տանել, երբ խնդիրներ կան: Իսկ ահա «Բարսելոնան», ինձ թվում է, այդ առումով զիջում է, ու պետք է նշել նաև այն, որ վնասվածքները նրանց մոտ շատ են,- ասել է Սալգադոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում