Պանդև. Հուսով եմ՝ Մոուրինյոն «Ռեալի» հետ կհաղթի Չեմպիոնների լիգան

Պանդև. Հուսով եմ՝ Մոուրինյոն «Ռեալի» հետ կհաղթի Չեմպիոնների լիգան

«Նապոլիի» հարձակվող Գորան Պանդևը հաջողություն է մաղթել Ժոզե Մոուրինյոյին, ում հետ միասին աշխատել է «Ինտերում»՝ 2009-10 թթ. մրցաշրջանում հաղթելով Չեմպիոնների լիգան:

-Ժոզեն հիանալի մարզիչ է: Նա լավագույնն է բոլորից: Հուսով եմ՝ նա «Ռեալի» հետ կհաղթի Չեմպիոնների լիգան, քանի որ Մադրիդում հիանալի թիմ է հավաքված: Մնացած չորս թիմերն էլ աներևակայելի ուժեղ են, դրա համար դժվարանում եմ ասել՝ ինչ կլինի, բայց մեկ բան հաստատ գիտեմ. Մոուրինյոն նման խաղերի մեծ փորձ ունի ու անպայման կպայքարի հաղթանակի համար,- ասել է ֆուտբոլիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում