Վենգեր. Արշավինը ամռանը անձամբ կորոշի, թե ինչ է անելու

Վենգեր. Արշավինը ամռանը անձամբ կորոշի, թե ինչ է անելու

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է թիմի ռուս հարձակվող Անդրեյ Արշավինի շուրջ ստեղծված իրավիճակը, որը, ըստ բրիտանական ԶԼՄ-ների, այս մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է թիմից:

-Կարող եմ միայն ասել, որ մարզումների ժամանակ նա իրեն լավ է դրսևորում: Նրա պայմանագիրը ավարտվում է այս մրցաշրջանի ավարտից հետո, ու Արշավինը անձամբ կորոշի, թե ինչ է անելու,- ասել է ֆրանսիացի մասնագետը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում