«Բավարիան» նոր պայմանագրեր է պատրաստել Կրոսի ու Ալաբայի համար
12/04/2013 15:07
Նմանատիպ
Մյունխենի «Բավարիան» բանակցություններ է վարում թիմի ֆուտբոլիստներ Թոնի Կրոսի ու Դավիդ Ալաբայի հետ՝ նրանց պայմանագրերը երկարաձգելու համար:
-Այժմ պայմանագրերի համար ամենահարմար ժամանակահատվածը չէ: Սակայն, կարծում եմ, մենք պետք է հանդիպենք խաղացողներից մի քանիսի հետ ու քննարկենք նրանց ապագան այն բանից հետո, երբ ավարտվի այս մրցաշրջանը:
Մենք չենք ցանկանում կորցնել այդ խաղացողներին: Թոնին հիանալի ֆուտբոլիստ է, ով շատ կարևոր դեր է խաղում մեր թիմում,- ասել է ակումբի մարզական տնօրեն Մաթիաս Զամմերը:
Նշենք՝ Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Կրոսը 24 հանդիպում է անցկացրել՝ դառնալով 6 գոլի ու 8 արդյունավետ փոխանցումների հեղինակ: Իսկ Ալաբան անցկացրած 19 խաղում դարձել է 3 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում