Կական ու Կարվալյոն մոտ են «Ֆեներբախչե» տեղափոխվելուն

Կական ու Կարվալյոն մոտ են «Ֆեներբախչե» տեղափոխվելուն

Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Կական ու Ռիկարդո Կարվալյոն կարող են տեղափոխվել Թուրքիա:

Երեքշաբթի մադրիդյան թիմի նախագահ Ֆլորենտինո Պերեսը հանդիպել է «Ֆեներբախչեի» իր գործըկներ Ազիզ Յիլդիրիմի հետ, ով համարվում է Կակայի տաղանդի մոլի երկրպագու: Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով, կողմերը քննարկել են բրազիլացու ապագայի հարցը:

Թուրքական ակումբը նախկինում արդեն փորձել է գնել Կակային, սակայն բանակցությունները ձախողվել են: «Ոսկե գնդակի» 2007 թ. դափնեկրի վաճառքը ձեռնտու է մադրիդցիներին, ովքեր տնտեսած գումարով կկարողանան նոր պայմանագիր առաջարկել թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին:

Բացի Կակայից, «Ֆեներբախչեն» ցանկանում է գնել նաև պաշտպան Ռիկարդու Կարվալյուին: 34-ամյա պաշտպանը այս մրցաշրջանում շատ հազվադեպ է դուրս գալիս խաղադաշտ: Ամռանը նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ ու թուրքերը կկարողանան նրան ձեռք բերել անվճար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում