Նադալը եզրափակչում ցանկանում է տեսնել «Ռեալ»-«Բարսա» խաղը

Նադալը եզրափակչում ցանկանում է տեսնել  «Ռեալ»-«Բարսա» խաղը

Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ևս անմասն չմնաց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ  փուլի վիճակահանության արդյունքները մեկնաբանելուց: Նադալը Twitter-ում գրել է.

-Հետաքրքիր վիճակահանություն ստացվեց: Հաջողություն եմ մաղթում իսպանական ակումբներին: «Ռեալ»-«Բարսա» հանդիպումը կլիներ մեծ եզրափակիչ:

Հիշեցնենք, որ եզրափակչի ուղեգիրը վիճարկելու են «Ռեալ»-«Բորուսսիա», ՙ«Բարսելոնա»-«Բավարիա» զույգերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում