«Բորուսսիայում» համոզված են` կարող են հաղթել «Ռեալին»

«Բորուսսիայում» համոզված են` կարող են հաղթել «Ռեալին»

Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Սեբաստիան Կելը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի հետ զրույցում անդրադարձել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի վիճակահանությանը, որի համաձայն դորտմունդցիները մրցելու են Մադրիդի «Ռեալի» հետ: 

-Մրցակիցն ուժեղ է, սակայն այդպես կլիներ նաև ցանկացած այլ թիմի պարագայում: Անհամբերությամբ սպասում ենք այդ խաղերին: Համոզված ենք` կարող ենք առավելության հասնել,-ասել է «Բորուսսիայի» ավագը:

Հավելենք` առաջին խաղը կկայանա ապրիլի 24-ին` Դորտմունդում, իսկ պատասխան հանդիպումը` ապրիլի 30-ին` Մադրիդում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում